Ճապոնիայի հասարակությունն այլևս հետաքրքրված չէ Օլիմպիական խաղերով: Այս մասին տեղեկացնում է Kyodo News-ը:
Նշվում է, որ երկրի բնակչության 80% դեմ է խաղերի անցկացմանը, քանի որ կորոնավիրուսի համավարակի սպառնալիքը դեռ ամբողջովին վերացված չէ:
Անցկացված հարցումներում, Ճապոնիայի բնակիչները խոսել են Օլիմպիական խաղերի վնասների մասին, որոնք կարող են պատճառվել երկրի առողջապահական համակարգին:
Նրանք վստահ են, որ այդ լայնամասշտաբ միջոցառումը կարող է խթան հանդիսանալ Covid 19-ի տարածման համար:
Դեմ կարծիք հայտնողների 44,8%-ը վստահ է, որ դրանք պետք է հետաձգվեն, իսկ 35,3%-ը ցանկանում են չեղարկել այն:
Հիշեցնենք, որ հունիսին անցկացված նմանատիպ հարցման արդյունքում, նման կարծիք հայտնել էին հարցվածների 50%-ը, իսկ դեկտեմբերին ՝ 63%-ը:
Հավելենք, որ Օլիմպիական խաղերը պետք է կայանային նախորդ տարի, սակայն, կորոնավիրուսի համավարակի պատճառով դրանք նախատեսվում են անցկացվել այս տարվա հուլիս-օգոստոսին: