«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան շարունակում է մնալ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի տրանսֆերային նպատակը:
Mundo Deportivo-ն հայտնում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը հետաքրրքում է սերուցքայինների մարզչին, բայց ոչ ակումբին, որը երբեք հույսեր չի կապել թանկարժեք կիսապաշտպանին ձեռք բերելու հետ: Մանկունիացիները ֆրանսիացուն ցանկանում են վաճառել 2021 թվականի ամռանը և վերադարձնել այն 105 մլն եվրոյի մի մասը, որը նրանք վճարել են 2016 թվականին:
Daily Mail-ի տեղեկություններով, Պոգբայի նախնական տրանսֆերային արժեքը 75 մլն եվրո կկազմի: Զիդանի հետ Պոգբայի համար պայքարում է նաև ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն: Ավելի վաղ գործակալ Մինո Ռայոլան հայտարարել էր, որ Պոլը կարող է վերադառնալ «Յուվենտուս»:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անգլիական Պրեմիեր-լիգայի 13 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ: