Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի՝ հունվարի 11-ին կայացած դռնփակ նիստի քվեարկության արդյունքում ՀՖԿՍՊԻ ռեկտոր է ընտրվել Դավիթ Խիթարյանը, որը մինչ այս ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատարն էր:
Հոգաբարձուների խորհրդի 24 անդամից քվեարկությանը մասնակցել է 23-ը, որոնցից 15-ը քվեարկել են Խիթարյանի օգտին: Նա այս պաշտոնում ընտրվել է 5 տարի ժամկետով:
Ռեկտորի պաշտոնի մյուս թեկնածուն՝ ՀՖԿՍՊԻ պրոռեկտոր, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը քվեարկության արդյունքում 8 ձայն է հավաքել: