«Լիվերպուլի» նախկին խաղացող Ջոն Օլդրիջը խոսել է թիմի՝ ՄՅՈՒ-ի դեմ առաջիկա խաղի մասին։
««Լիվերպուլը» պիտի պահի Ֆերնանդեշին ու Ռեշֆորդին։ ՄՅՈՒ-ի մյուս խաղացողները միջին կարգի են։ «Կարմիր սատանաները» առանց այդ ֆուտբոլիստների 5-6-րդ տեղում կլինեին»,-Օլդրիջի խոսքերն է փոխանցում liverpoolecho-ն։
Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Գարի Նևիլը Բրունու Ֆերնանդեշին ՄՅՈՒ-ի համար «անփոխարինելի» խաղացող էր անվանել։