«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ափսոսանք է հայտնել, որ ժամանակին ձեռք է բերել Lamborghini Aventador սպորտային մեքենա, տեղեկացնում է Marca-ն:
«Չեմ էլ հասկանում, թե ինչու գնեցի այդ մեքենան: Գրեթե չեմ օգտագործել այն:
Նախորդ 6 տարիների ընթացքում ընդամենը 1200 կիլոմետր եմ անցել այդ մեքենայով»,-ասել է Ագուերոն:
Հիշեցնենք, որ Ագուերոն բաց կթողնի ակումբի առաջիկա 2 հանդիպումները: