«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը վերականգնվել է վնասվածքից ու վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբի հետ։
«Տեսե՛ք, թե ով է վերադարձել»,-ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած տեսանյութի նկարագրության մեջ։
Լիգա 1-ի 14-րդ տուրի «Լիոնի» դեմ խաղում Տիագո Մենդեսի հետ բախման արդյունքում նեյմարը վնասվածք էր ստացել ու պատգարակի օգնությամբ էր հեռացել դաշտից։ Բրազիլացին վնասվածքից հետո չէր կարողանում զսպել արցունքները։
Look who’s back 👀#MondayMotivation pic.twitter.com/UFSLIzqLH4
— Paris Saint-Germain (@PSG_English) January 11, 2021