Ձմեռային սպորտաձևերն աչքի են ընկնում իրենց խելահեղ ջերմությամբ: Առաջին հայացքից կարելի է տարընթերցում գտնել այս տողերում:
Այստեղ կարող ենք հիշել Միացյալ Նահանգները ներկայացնող լեռնադահուկորդուհի Ջեսի Դիգինսի խոսքերը.
«Չկա ավելի ջերմացնող բան, քան դահուկներով սառը քամուն ընդառաջ սլանալն է»:
Ի դեպ, եթե հիշեցինք Ջեսի Դիգինսին, ապա պետք է խոսենք Tour de Ski անվանի մրցաշարի մասին (հունվարի 1-10), որտեղ էլ հենց անակնկալ հաղթանակ տարավ Ջեսին:
Ամերիկուհու նախկինում գրանցած լավագույն արդյունքը 2017/18 թվականին զբաղեցրած երկրորդ հորիզոնականն էր:
29-ամյա մարզուհին իր ամբողջ կարիերայի ընթացքում մասնակցել է Աշխարհի 5 առաջնությունների (2011, 2013, 2015, 2017, 2019 թվականներին), սակայն նշանակալից հաջողությունների չէր հասել:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Յուլիա Ստուպակը: Այս մարզուհին իրեն ավելի հարմարավետ էր զգում սպրինտում, բայց այս տարի նա սկսեց լավ արդյունքներ ցույց տալ երկար հեռավորություններում:
Այս մրցաշարը բավական սկանդալային ընթացք ունեցավ, քանի որ նորվեգացի դահուկորդները հրաժարվեցին մասնակցել մրցմանը ՝ իրենց քայլը բացատրելով կորոնավիրուսի համավարակով:
Նրանք վստահ չէին, որ մրցաշարի կազմակերպիչները կարող են ապահովել անվտանգության բոլոր երաշխիքները:
Իսկ առաջիկա շաբաթվա ընթացքում մեզ սպասում է Աշխարհի գավաթը, որը տևելու է մինչև հունվարի 24-ը:
Tour de Ski-ն մեզ ցույց տվեց, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք ականատես ենք լինելու դահուկային սպորտի լավագույն ներկայացուցիչների մրցավազքին:
Սահնակային սպորտ.
Գերմանական Վինտերբերգում կայացած Եվրոպայի առաջնությունում (հունվարի 2-8) հրաշալի ելույթ ունեցան ռուս մարզիկները , ովքեր 4 ոսկե մեդալ նվաճեցին:
Թիմային ոճում ոսկե մեդալներ նվաճեցին ՝ Սեմյոն Պավլիչենկոն, Վսեվոլոդ Կաշկինը և Կոստանտին Կորշունովը:
Յուրահատուկ իրավիճակում էր նորվեգացի մարզիկ Կայել Բրոյստը, չէր կարողացել մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
Նա վնասել էր ձախ ոտքի սրունքը, երբ իր սեփական բնակարանում թեյնիկը գցել էր ոտքին:
Նշենք, որ հունվարի 15-20-ին Լիտվայում կանցկացվի Inter Sky մրցաշարը, որի հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 100.000 եվրո պարգևավճար:
Սնոուբորդ. Red Bull Extra
Շվեդական Ստոկհոլմում հունվարի 16-23-ը կկայանա Red Bull Extra բաց առաջնությունը:
Սնոուբորդ-կրոսի (SBX) մրցումները մեզ հետաքրքիր իրադարձություններ են խոստանում:
Այստեղ մենք ականատես կլինենք Մաքս Պարոյի և Սեպե Սմիտսի մենամարտին: Սառցե արգելքների հաղթահարման մեջ այս երկուսին հավասար դժվար թե կարելի է գտնել:
Բիգ-Էյր (BA) մարզաձևը երկրպագուների սիրելին է, քանի որ մարզիկները կատարում են ապշեցուցիչ հնարքներ:
Առաջնության մրցանակային ֆոնդը կազմում է 2.000 000 եվրո, որից հաղթողը կստանա 400.000 եվրո:
Հոկեյ
Օրերս, ԱՄՆ-ի հավաքականը հաղթեց 2021 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունում: Եզրափակիչ խաղում ամերիկացիները 2:0 հաշվով հաղթեցին Կանադայի հավաքականին:
ԱՄՆ-ը պատմության մեջ հինգերորդ անգամ նվաճեց աշխարհի երիտասարդական գավաթի ոսկե մեդալները և այդ ցուցանիշով հավասարվեց Ֆինլանդիային: Կանադացիները 10-րդ անգամ դարձան արծաթե մեդալակիր:
Երրորդ տեղի համար խաղում Ֆինլանդիայի ազգային հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Ռուսաստանին:
Ռուսները 2018 թվականից ի վեր առաջին անգամ մնացին առանց մեդալների:
Գեղասահքը և կորոնավիրուսը