Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու Միշել Մուլինը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի վերաբերյալ։
Մուլինը հայտնել է, որ իր ընտրվելու դեպքում «արքայական» ակումբի հարձակվողը կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական։
«Կարիմ Բենզեման մեծագույն հարձակվող է։ Դիդիե Դեշամը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակից է։ Եթե նրան ասվի, որ Բենզեման պետք է խաղա, նա պետք է այնպես անի, որ Բենզեման խաղա»,-ասել է Մուլինը Le Figaro-ի հետ զրույցում։
Բենզեման Ֆրանսիայի հավաքական չի հրավիրվում 2016 թվականից հետո։ Պատճառը հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Մաթյո Վալբուենայի շուրջ սկանդալային իրավիճակն էր։ Հիշեցնենք, որ Վալբուենային շանտաժ էին անում իր մասնակցությամ ինտիմ բնույթի տեսանյութ չհրապարակելու համար։ Բենզեման հանդես էր եկել որպես միջնորդ։