«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն բաց կթողնի թիմի առաջիկա երկու հանդիպումները Անգլիայի Պրեմիեր լիգայում, քանի որ ինքնամեկուսացման մեջ է կորոնավիրուսի պրոտոկոլի կանոնների համաձայն։
Ագուերոն պետք է վերադառնար դաշտ «Բիրմինգեմի» դեմ խաղում, սակայն բացակայում էր «Ման Սիթիի» կազմից, քանի որ շփում էր ունեցել անձի հետ, ով ավելի ուշ Covid-19-ի դրական թեստ էր հանձնել։
Ագուերոն բավականին երկար ժամանակ է, ինչ ապաքինվում է վնասվածքից։