«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն բաց կթողնի ակումբի առաջիկա 2 հանդիպումները, տեղեկացնում է Sky Sports-ը:
Նշվում է, որ Ագուերոն շփվել է Covid 19-ով հիվանդ մարդու հետ և այժմ ստիպված կլինի ինքնամեկուսացվել:
Նա ստիպված կլինի բաց թողնել «Բրայթոնի» և «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպումները:
Հիշեցնենք, որ արգենտինացին վերջին անգամ խաղադաշտ դուրս եկել էր 2020 թվականի հոկտեմբերին: