Գյումրիի «Շիրակը» տարվա առաջին հանդիպումը կանցկացնի հունվարի 16-ին՝ մրցելով Երևանի «Արարատի» հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայութունը:
«Հաստատվեց այս տարվա մեր առաջին մրցակիցը: Հունվարի 16-ին ժամը 13:00-ին Ձորաղբյուրի ֆուտբոլի մարզաբազայում ընկերական խաղ կանցկացնենք Երևանի «Արարատ»-ի դեմ»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ VBET Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Շիրակը» 5 միավորով նախավերջին՝ 8-րդ տեղում է: