«Նանտի» կիսապաշտպան Աբդուլայ Դաբոն մոտ է Իտալական Ա Սերիա տեղափոխվելուն: Այս մասին հայտնում է Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը:
Հաղորդվում է, որ 19-ամյա ֆուտբոլիստի վարձակալության տարբերակով հետարքրքված է Թուրինի «Յուվենտուսը»: Գործարքը կարող է պաշտոնապես հայտարարվել արդեն երկուշաբթի օրը:
Նախատեսվում է, որ Դաբոն հանդես կգա «Յուվենտուսի» երիտասարդական թիմում: