«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Ռոմայի» և «Յուվենտուսի» դեմ կայանալիք հանդիպումների մասին։
«Ես կարծում եմ, որ միշտ պետք է արդյունքի հասնել անկախ ժամանակից ու պահից։ Մենք պետք է երկու հանդիպում անցկացնենք երկու շատ ուժեղ թիմերի դեմ, որոնք պայքարում են սկուդետոյի ու Չեմպիոնների լիգայում մասնակցության համար։
Ուժեղ թիմերի դեմ խաղերը հիանալի առիթ է սեփական ամբիցիաներն ու հնարավորությունները ստուգելու համար։ Ոչ թե խոսքերով դա անել, այլ գործով»,-Կոնտեի խոսքն է մեջբերում Sky Sports Italy-ն։
«Ինտերը» «Ռոմայի» դեմ կխաղա հունվարի 10-ին, իսկ «Յուվենտուսի» դեմ խաղը կայանալու է հունվարի 17-ին։