«Լացիոյի» պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին մոտ է ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը: Այս մասին հայտնում է Il Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, 32-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը մինչ 2025 թվականը: Ենթադրվում է, որ կողմերն արդեն պայմանավորվել են բոլոր մանրամասների շուրջ:
Պաշտպանի աշխատավարձը տարեկան 1,8 միլիոն եվրոյից կբարձրանա 2,5 միլիոն: