Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Բորուսիա» Դորտմունդը հյուրընկալվել էր «ՌԲ Լայպցիգին»։
Առաջին կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ 55-րդ րոպեին Ջեյդոն Սանչոն առաջ մղեց հյուրերին։ 71-րդ րոպեին Էրլինգ Հոլանդը կրկնապատկեց «Բորուսիայի» առավելությունը։ 84-րդ րոպեին Հոլանդը դուբլ ձևակերպեց։ Խաղավերջում Ալեքսանդր Սորլոխը կրճատեց հաշվի տարբերությունը։ «Բորուսիան» հաղթեց 3-1 հաշվով։
Այս արդյունքից հետո «Բորուսիա» Դորտմունդը միավորների քանակը հասցնում է 28-ի ու 4-րդն է մրցաշարային աղյուսակում։ «ՌԲ Լայպցիգը» 31 միավոր ունի ու 2-րդն է։