Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել է նոր պայմանագիրը «Ռոմայի» հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի հաղորդմամբ, հայ ֆուտբոլիստը նոր պայմանագրով հռոմեական թիմում կմնա է մինչև 2022 թվականի ամռանը:
Կողմերի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021-ի հունիսի 30-ը:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում հայ ֆուտբոլիստը դարձել է 8 գոլի հեղինակ: