«Տոտենհեմի» պաշտպան Տոբի Ալդերվերեյլդը կարիերան կարող է շարունակել ՊՍՎ-ում, տեղեկացնում է De Telegraaf-ը:
31-ամյա բելգիացին 2015 թվականից է հանդես գալիս լոնդոնյան ակումբում, որի ընթացքում մասնակցել է 216 հանդիպում և դարձել է 9 գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում Ալդերվերեյլդը մասնակցել է 11 հանդիպման և դարել է 1 գոլի հեղինակ:
Հավելենք, որ 2004-2013 թվականներին Տոբին հանդես է եկել «Այաքսում»: