Լոնդոնի «Արսենալի» ու Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էմանուել Պետին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։
«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նա ֆիզիկական ու, հավանաբար, նաև հոգեբանական խնդիրներ ունի։ Նա մոլորվել է։ Պետք է հետ քայլ անել ու վերագտնել քեզ։ Նորմալ է, դա բոլորի հետ էլ լինում է։
Ինձ համար նրա մարմնի լեզուն դրական չէ։ Այնպիսի զգացում է, որ նա մի քիչ «նեյմարացվել» է։ Մբապեն փորձում է անել այն, ինչ խաղադաշտում անում է Նեյմարը, բայց Կիլիանն այդպիսի որակներ չունի։
Իմ կարծիքով՝ մրցակիցներն արդեն հասկացել են, որ նրա հիմնական որակը արագությունն է»,-Պետիի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։