«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է թիմի ելույթների, ինչպես նաև Լիոնել Մեսսիի խաղի մասին։
«Ես միշտ նայում եմ մրցաշարային աղյուսակի առաջին տեղում գտնվող թիմին։ «Ատլետիկոն» շատ ուժեղ է Լա Լիգայում, շատ գոլեր են խփում ու հաղթում։ Մենք մի իրավիճակում ենք, երբ միավոր կորցնել չի կարելի։ Պետք է իրատես լինել։
Մեսսի՞ն։ Նա հաղթող է։ Խաղացող, որին դուր է գալիս մարզվել ու հաղթել։ Եթե պարտվում ենք նա ինձ պես բարկանում է։ Լեոն վերադարձի առաջին օրվանից թիմի համար առավելագույնն է արել։ Նրա խաղն օգնեց մեզ վերջին խաղում գերազանցել մրցակցին, բայց նույնիսկ նրա համար նորմալ չէ ամեն խաղի 3 գոլ խփելը»,-Կումանի խոսքերն է փոխացնում Mundo Deportivo-ն։