Նիդեռլանդական «Այաքսը» ձեռք է բերել «Վեստ Հեմի» հարձակվող Սեբաստիան Ալլեին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ 26-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց «Այաքսը» վճարել է 22,5 միլիոն եվրո: Ալլեի հետ կնքվել է 4,5 տարվա պայմանագիր:
Search completed: #CestSébastien 🚨 pic.twitter.com/UkW9DSCRgY
— AFC Ajax (@AFCAjax) January 8, 2021
Հավելենք, որ Կոտ դ’Իվուարի հավաքականի անդամը Նիդեռլանդների չեմպիոնի կազմում հանդես կգա 22 համարի ներքո: