Անդրե Սան՝ Թենիս Ավստրալիայի ֆեդերացիայի խաղացողների հետ կապերի տնօրենը, պատմել է, թե ինչու է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը որոշում կայացրել չմասնակցելու Australian Open-ին։
«Հրաժարվելու գլխավոր պատճառը խիստ կարանտինն է։ Մեկ ամիս առաջ ես խոսել եմ Ռոջերի հետ։ Նա երկու տարբերակ էր դիտարկում։ Գալ ընտանիքի հետ ու կարանտին անցնել։ Սակայն խնդիրն այն էր, որ Միրկան և երեխաները չպետք է դուրս գային հյուրանոցի համարից երկու շաբաթվա ընթացքում։ Այդ գաղափարը նրանց դուր չէր եկել։
Երկրորդ տարբերակը մենակով Ավստրալիա ճանապարհորդելն էր։ Բայց այդ պարագայում նա նվազագույնը 5 շաբաթ հեռու էր լինելու հարազատներից։ Ֆեդերերն ասաց ինձ․ «Հասկացի՛ր ինձ, ես արդեն 39 տարեկան եմ, ու չորս երեխա ունեմ։ Ես հաղթել եմ Մեծ սաղավարտի 20 մրցաշար։ Արդեն ժամանակը չէ այդքան երկար ժամանակ ընտանիքից հեռու գտնվելու համար»»,-Անդրե Սայի խոսքն է մեջբերում CA Ace Bandsports-ը։
Հիշեցնենք, որ Ֆեդերերը մոտ մեկ տարի է չի խաղում վնասվածքի պատճառով։