Նախապատրաստական շրջանում Երևանի «Ուրարտուն» ստուգողական հանդիպումներ կանցկացնի։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հունվարի 23-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի «Արարատը», հունվարի 28-ին՝ «Ալաշկերտը», հունվարի 30-ին՝ «Վանը», փետրվարի 5-ին՝ «Ալաշկերտը», իսկ փետրվարի 10-ին՝ ԲԿՄԱ-ն։
Նշված բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։
Հանդիպումների ժամերի ու խաղային օրացույցի հնարավոր փոփոխությունների մասին ակումբը կտեղեկացնի լրացուցիչ։