«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Գերմանիայում: Այս մասին տեղեկացնում է tuttomercatoweb.com-ը:
Աղբյուրի համաձայն, 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Դորտմունդի «Բորուսիան»: Հաղորդվում է, որ Սանկտ-Պետերբուրգի թիմն իր խաղացողին գնահատում է 20 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 15 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: