«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պետք է կանգնի դատարանի առաջ «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի գործով։
Գործը քննվելու է Վերսալում, հայտնել է մեղադրող կողմը։
Հետաքննությունը կասկածում է Բենզեմային նրանում, որ ֆրանսիացի հարձակվողը 2015 թվականին որպես միջնորդ է հանդես եկել` դրդելով Վալբուենային վճարել շանտաժիստներին գումար, որպեսզի նրանք Վալբուենայի մասնակցությամբ ինտիմ տեսանյութը չտեղադրեն համացանցում։
Շանտաժի իրավիճակով պայմանավորված Վալբուենան ու Բենզեման այլևս չեն հրավիրվում Ֆրանսիայի հավաքական։