Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան դիտարկում է «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեին՝ որպես ազգային հավաքականի հավանական գլխավոր մարզիչ, պնդում է El Chiringuito-ն։
50-ամյա մասնագետի պայմանագիրը «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը։
1998-ից 2002 թվականների ընթացքում Սիմեոնեն հանդես է եկել Արգենտինայի հավաքականում՝ անցկացնելով 106 հանդիպում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիմեոնեն ակնարկել է, որ կարող է հեռանալ «Աթլետիկոյից»։