ՊՍԺ-ն պատրաստվում է պահել իր առաջատարներին։
Ինչպես հաղորդում է լրագրող Նիկոլո Շիրայի թվիթերյան էջը՝ փարիզեցիները բանակցություններ են սկսել հարձակվողներ Կիլիան Մբապեի ու Նեյմարի նոր պայմանագրերի վերաբերյալ։ Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստներին մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագրեր է առաջարկում։
Հիշեցնենք, որ երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերն ուժի մեջ են մինչև 2022 թվական։