«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Ագուստի Բենեդիտոն կարծում է, որ հարձակվող Լիոնել Մեսսին չի երկարաձգի ակումբի հետ պայմանագիրը։
«Մեսսիին պահելը թիմի համար ամենալավ լուրը կլիներ, բայց ես այնքան էլ լավատես չեմ այդ առումով։ Հաշվի առնելով ակումբում ստեղծված իրավիճակը՝ կարծում եմ, որ շատ կարևոր է, որ նա մնա «Բարսելոնայում»։ Բայց նա պիտի մնա այն գիտակցումով, որ հաջորդ երկու տարիները կարող են դժվար լինել։
Նա արդեն 20 տարի է այստեղ է, «Բարսելոնայի» երկրպագու է ու կարծում եմ՝ հասկանում է իրավիճակը։ Մեսսին մեզ շատ բան է տվել, ինչպեսև «Բարսելոնան» է նրան շատ բան տվել։
Ես կցանկանայի, որ նա նախորդ շաբաթ տված իր հարցազրույցում ասեր, որ ուզում է մնալ թիմում, բայց նա դա չարեց, ու հիմա պիտի սպասենք ու տեսնենք՝ հետո ինչ կլինի։ Բայց այդ առումով ես վատատես եմ։ Քիչ թե շատ հավանական լուծումը, որ տեսնում եմ այն է, որ ամռանը նա կհեռանա «Բարսելոնայից»»,-Բենեդիտոյի խոսքերն է փոխանցում Mirror-ը։