Պորտուգալական «Բրագայի» 22-ամյա պաշտպան Դիոգու Կազեմնիրուն քաղցկեղի պատճառով դադարեցրել է կարիերան, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Երիտասարդ ֆուտբոլիստը ստիպված է եղել գնալ նման քայլի, քանի որ նրա մոտ լինֆոմա է հայտնաբերվել:
Նշվում է, որ ակումբը ամբողջովին սատարում է Կազեմիրուին.
Estaremos juntos em todos os momentos, Diogo Casimiro!
Nenhum Gverreiro trava batalhas sozinho ❤️
— SC Braga (@SCBragaOficial) January 3, 2021
«Մենք լիակատար աջակցություն կդրամադրենք Դիոգուին այս ծանր մենամարտում, քանի որ ոչ մի զինվոր միայնակ չի պատերազմում»,-ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում, Կազեմիրուն անցկացրել է 19 հանդիպում ՝ դառնալով երեք գոլային փոխանցման հեղինակ: