Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Սուրբ Ծնունդը։
«Այսօր հայերը տոնում են Սուրբ Ծնունդը, որը համընկնում է Աստվածահայտնության հետ։
Այս տարի, այնուամենայնիվ, Սուրբ Ծնունդը մենք ծանրացած սրտով ենք նշելու։
Հայաստանն ու Արցախը ստիպված են վերականգնվել պատերազմի հասցրած ֆիզիկական ու հոգեբանական վերքերից։ Իմ հայրենակիցներին ծանր հարված է հասցվել։ Դաժան վնասվածքները պիտի շտապ բուժվեն։ Եվ մենք պիտի բուժենք մեր հոգևոր վերքերը։
Որովհետև Հայաստանը ոչ միայն վիրավոր երկիր է, այլ նաև կանայք, տղամարդիկ և երեխաներ, որոնք ունեն կայունության և ուժի արտակարգ կարողություն ոտքի կանգնելու համար: Պատերազմի պատճառով տառապած մարդիկ արժանի են աջակցություն գտնելու, որպեսզի կարողանան նորից սկսել։
Պիտի հաղթենք այս գորշությանը։ Յուրաքանչյուրի աջակցությամբ՝ ինչպես արեց իմ «Ռոման» պատերազմի առաջին օրերից, լիովին համոզված եմ, որ մենք կապաքինվենք։
Մենք կշարունակենք կառուցել եկեղեցիներ, գրել օպերաներ, նկարել գլուխգործոցներ, բացահայտել պատվաստանյութեր, խփել գոլեր․․․ստեղծել, արարել, ներկայացնել ու կիսել աշխարհի հետ։
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ․․․»,- գրել է Հենրիխը։