«Բավարիան» հետևում է «Ռեդինգի» պաշտպան Օմար Ռիչարդսին: Այս մասին հաղորդում է dailymail-ը:
Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է ամռանը, Ռիչարդսը չի պատրաստվում նոր պայմանագիր ստորագրել: Մյունխենի «Բավարիան» մտադիր է քննարկել պաշտպանի տրանսֆերը հունվարին ՝ ամռանը անվճար ձեռք բերելու համար:
Այս մրցաշրջանում Ռիչարդսը Չեմպիոնշիփում անցկացրել է 20 հանդիպում: