Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան վստահ է, որ թիմը կարող է ավելի հաջող մրցելույթներ ունենալ, տեղեկացնում է RMC Sport-ը:
«Մենք շատ վատ արդյունքներ ենք գրանցում, որոնց համար ես հիմքեր չեմ տեսնում: Չեմ հասկանում, թե ինչ է կատարվում մեզ հետ:
Երբ հասկանամ, անպայման կխոսեմ այդ մասին Ֆրենկ Լեմպարդի հետ:
ԱՊԼ-ն շատ բարդ առաջնություն է, որտեղ թերացումները չեն ներվում»,-ասել է Սիլվան:
Հիշեցնենք, որ երեկ լոնդոնյան ակումբը պարտվեց «Մանչեսթեր Սիթիին» (1-3):