Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Վիկտոր Ցիգանկովը կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում: Այս մասին հաղորդում է CalciomercatoNews-ը:
Նշվում է, որ Ուկրաինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Միլանը», որը ֆուտբոլիստի համար կարող է վճարել 35 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ «Միլանը» գլխավորում է Ա Սերիայի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը: