«Ռեալը» թիմի ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել աշխատավարձերը 10 տոկոսով կրճատելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Նման քայլի մադրիդյան ակումբը գնացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով, որը մեծ հարվածներ է հասցրել ակումբի բյուջեին։
Տեղեկություն կա նաև, որ «Ռեալը» գնումներ չի պլանավորում ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։