Բրազիլիայի դատախազությունը հետաքննություն է սկսել կապված մեծ երեկույթի հետ, որը մի քանի օր առաջ Ռիո Դե Ժանեյրոյի իր վիլլայում կազմակերպել էր ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը:
Ռիոյի դատախազը նշել է, որ հետաքննությունը սկսվել է մի քանի բողոք ստանալուց հետո, որոնք հիմնված են եղել կորոնավիրուսային շարունակվող պայմաններում խնջույքներ կազմակերպելու վրա: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին,երեկույթը տևել է 5 օր, որին մասնակցել է 500 մարդ:
Ընդ որում, Նեյմարի շրջապատը հերքում է նման երեկույթի կազմակերպված լինելը, իսկ խաղացողը ոչ մի մեկնաբանություն չի տալիս: