«Մանչեսթեր Սիթիի» 5 խաղացողներ կորոնավիրուսի պատճառով բաց կթողնեն Պրեմիեր լիգայի՝ կիրակի օրը կայանալիք «Չելսիի» դեմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, այդ ֆուտբոլիստներն են՝ Քեյլ Ուոքերը, Գաբրիել Ժեզուսը և երեք այլ ֆուտբոլիստներ, որոնց անունները չեն հաղորդվում:
ԱՊԼ նախորդ տուրի «Էվերթոնի» դեմ հանդիպումը չեղյալ էր հայտարարվել «քաղաքայիների» շրջանում կորոնավիրուսի բռնկման պատճառով: