ԱՊԼ-ի 16-րդ տուրի այսօր նախատեսված «Տոտենհեմ» — «Ֆուլհեմ» հանդիպումը չի կայանա, հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որոշում է կայացվել հետաձգել հանդիպումը «Ֆուլհեմի» ֆուտբոլիստների շրջանում կորոնավիրուսի դրական դեպքերի պատճառով։
Սա ԱՊԼ-ի երրորդ խաղն է, որը հետաձգվում է Covid-19-ի պատճառով։ Ավելի վաղ հետաձգվել էին «Նյուքասլի» ու «Ասթոն Վիլայի», ինչպես նաև «Էվերթոնի» և «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումները։
Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն դժգոհություն էր հայտնել այն փաստով, որ խաղի մեկնարկից 4 ժամ առաջ նրանք դեռևս չգիտեն՝ խաղալու են, թե ոչ։