«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը ցանկանում է մնալ թիմում, հաղորդում է Liverpool Echo-ն։
Վեյնալդումի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը։ Ավելի վաղ կային տեղեկություններ այն մասին, որ Վեյնալդումը կարող է հեռանալ «Լիվերպուլից»՝ միանալով «Ինտերին», կամ էլ «Բարսելոնային»։
Հայտնի է դարձել, որ ֆուտբոլիստն ուզում է մնալ թիմում, սակայն ցանկություն ունի աշխատավարձի բարձրացման՝ հաշվի առնելով իր ունեցած ներդրումը թիմի խաղին։