«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ լավ է իրեն զգում ու ցանկանում է շարունակել խաղալ։
«Ես դեռ ինձ լավ եմ զգում։ Իմ կյանքում հիմա լավ պահ է։ Հույս ունեմ, դեռ շատ-շատ մրցաշրջաններ խաղալ, բայց ով գիտի, թե ինչ կլինի հետո։
Եթե դո ունես մոտիվացիա, տարիքը նշանակություն չունի։ Հիմա Կրիշտիանուն լավ վիճակում է։ Երբ ես խոսում եմ երիտասարդների հետ, ես միշտ խորհուրդ եմ տալիս նրանց վայելել պահը, քանի որ երբեք չգիտես, թե ինչ է լինելու հետո, ինչ է լինելու վաղը, ինչ կարող է պատահել քո ընտանեկան կյանքում։
Ես վառ ապագա եմ տեսնում ու ուրախ եմ դրանում»,-Ռոնալդուի խոսքն է մեջբերում The Associated Press-ը։
35-ամյա Ռոնալդուն 10 հանդիպման է մասնակցել Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում ու 12 գոլ է խփել։