«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը մոտ է Կալյարի տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես էր Սարդինիան ներկայացնող ակումբում:
Հաղորդվում է, որ այսօրվա ընթացքում ֆուտբոլիստը բուժզննում է անցնելու «Կալյարիում»: Հունվարի առաջին օրերին խաղացողի տեղափոխությունը պաշտոնապես կհաստատվեն: