«Յուվենտուսի» նախկին մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ «Յուվենտուսը» չպետք է ձեռք բերի ՄՅՈՒ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբային: Նա խոսել է նաև Պաուլո Դիբալայի ու Հարի Քեյնի մասին:
«Դիբալան ինձ Դեյան Սավիչևիչին է հիշեցնում («Միլանի» նախկին ֆուտբոլիստ): Պաուլոն ավելի լավ ավարտին է հասցնում գրոհները, իսկ Դեյանը ավելի լավ փոխանցումներ էր անում:
Ես Դիբալային Պոգբայի հետ չէի փոխի: Եթե կարողանայի, ես նրան «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ կփոխեի»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Ավելի վաղ Դիբալան ասել էր, որ ուզում է մնալ «Յուվեում»: