Անգլիական «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Լուկաս Լեյվան կարծիք է հայտնել թիմի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Նա շատ ամաչկոտ երիտասարդ էր, ով միշտ խորհուրդ էր հարցնում ավելի փորձառու ֆուտբոլիստներից:
Սկզբում, Առնոլդը շատ էր սխալվում, բայց մենք ամեն կերպ աջակցում էինք տաղանդավոր պատանուն:
Հիմա նա ֆենոմենալ ֆուտբոլ է ցուցադրում: Տրենտը համաշխարհային մակարդակի պաշտպան է, ով շուտով կդառնա լավագույններից մեկը»,- ասել է Լեյվան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Յուրգեն Կլոպը հայտարարել էր, որ Տրենտը «Լիվերպուլի» վերջին տարիների լավագույն տրանսֆերն է: