«Ֆուլհեմում» կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ ակումբի միանգամից մի քանի ներկայացուցչի COVID-19-ի թեստի արդյունքները դրական է եղել։
Այդ կերպ, ԱՊԼ 16-րդ տուրի՝ «Տոտենհեմի» դեմ խաղը, որը նախատեսված է անցկացնել վաղը՝ դեկտեմբերի 30-ին, վտանգի տակ է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել «Շեֆիլդ Յունայթեդում»։