Մադրիդի «Աթլետիկոյի» բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան հեռացավ ակումբից, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
32-ամյա հարձակվողը օրեր առաջ խնդրել էր ակումբի ղեկավարությանը խզել իր հետ կնքած պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Կոստայի համաձայնագիրը «Աթլետիկոյի» հետ ավարտվում էր 2021 թվականին:
Ակումբում անցկացրած 215 հանդիպումներում նա դարձել է 83 գոլի հեղինակ: