Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արտագնա խաղում Դալլասը հաղթեց Լոս Անջելես Կլիպերսին՝ 124։73 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Լուկա Դոնչիչն էր՝ 24 միավոր, 9 խափանում և 8 փոխանցում: Տանտերերի կազմում ամենաշատ միավորները վաստակեց հարձակվող Փոլ Ջորջը (15):
Լոս Անջելեսը ներկայացնող ակումբը ամենախոշոր հաշվով պարտությունը կրեց NBA-ում (-51 միավոր): Դրանից առաջ թիմի համար հակառեկորդային հանդիպումն էր 1988/89 մրցաշրջանում Սիեթլի դեմ հանդիպումը, որը Կլիպերսը պարտվել էր 104: 154 հաշվով(«-50»):