Իսպանացի 56-ամյա մասնագետ Մանոլո Խիմենեսը գլխավորեց հունական ԱԵԿ ակումբը, տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ փորձառու մարզչի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր:
Այդ պաշտոնում Խիմենեսը փոխարինել է «Սպարտակի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմո Կարերային:
Հավելենք, որ Հունաստանի ընթացիկ առաջնությունում ԱԵԿ-ը վաստակել է 24 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: