Այսօր կայանում է ՀՖՖ հերթական՝ 20-րդ ժողովը, որի ընթացքում Արմեն Մելիքբեկյանը ներկայացնում է ավարտվող տարվա հաշվետվությունը:
ՀՖՖ նախագահը խոսեց «Արագած» ակումբը ոչ պաշտոնապես գլխավորած Ռոստիսլավ Կոզարի մասին:
«Արդեն իսկ ֆուտբոլային գործունեությունից ցմահ որակազրկված պարոն Ռոստիսլավ Կոզարը փակ կապի և միջնորդի միջոցով կապվել է մեզ հետ և խնդրել զրուցել:
Այդ զրույցի ընթացքում նրան առաջրկվել է բացահայտել բոլոր թիմերին, ովքեր ներգրաված են եղել պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ:
Նշեմ, որ դրա դիմաց Կոզարի ցմահ որակազրկումը կարող էր չեղարկվել:
Սակայն, Կոզարն այլ գործարք է մեզ առաջարկել:
Նա ցանկանում էր բացել մի կազմակերպություն, որը կհետևի պայմանավորված խաղերին և ՀՖՖ-ին կտեղեկացնի դրանց մասին:
ՀՖՖ պետք է վճարեր Կոզարի կազմակերպության մատուցած ծառայությունների դիմաց:
Այսինքն, նա առաջարկում էր վերցնել գումար և դրա դիմաց չկազմակերպել պայմանավորված խաղեր:
Այդ առաջարկը մերժել ենք և հայտնել, որ օրենքի շրջանակում մեզ հետ համագործակցելու դեպքում միայն կարող ենք զրուցել նրա հետ»,-ասել է Մելիքբեկյանը: