Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը շարունակում է մնալ «Միլանի» տրանսֆերային գլխավոր նպատակը:
Նշվում է, որ Յովիչը վարձակալական հիմունքներով կարող է տեղափոխվել «ռոսոներների» կազմ:
Երկու կողմերն էլ արդեն սկսել են բանակցությունները և առաջիկա շաբաթների ընթացքում կարող են իրականացնել տրանսֆերը:
Հիշեցնենք, որ Յովիչի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականին: