Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան ցանկանում է հեռանալ ակումբից առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, Ֆուտբոլիստը դժգոհ է խաղային պրակտիկայի բացակայությունից` բազմաթիվ վնասվածքների ֆոնին:
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին, բայց Կոստան ակնկալում է ավելի շուտ հեռանալ: