Ֆուտբոլ Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի «Էվերթոն» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը հետաձգվել է։
Մանչեսթերյան թիմում առկա COVID-19-ի մի շարք դեպքերի պատճառով հանդիպումը չի կայանա այսօր։ Այն նախատեսված էր այսօր՝ ուղիղ կեսգիշերին։
Հանդիպման անցկացման նոր ժամկետների վերաբերյալ որոշում դեռևս չկա։