«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր ավագ որդու՝ 10-ամյա Կրիշտիանու Ռոնալդու կրտսերի ֆուտբոլային հեռանկարների մասին։
«Տեսնենք, թե նրանց հիասքանչ ֆուտբոլիստ դուրս կգա, թե ոչ։ Երբեմն նա կոլա է խմում, գազավորված ըմպելիքներ, չիպս է ուտում, չնայած նա գիտի, որ դա ինձ բարկացնում է։ Երբեմն ես ասում եմ, որ վազքուղու վրա վազելուց հետո պետք է սառը ջրի մեջ մտնել վերականգնվելու համար, իսկ նա ինձ ասում է․ «Հայրի՛կ, այնտեղ ցուրտ է»։ Դա նորմալ է, քանի որ նա ընդամենը 10 տարեկան է։
Նա ունի պոտենցիալ։ Նա արագ է, տեխնիկա ունի։ Բայց դա դեռևս ոչինչ չի նշանակում։ Պետք է աշխատել ջանասիրաբար ու ինքնազոհաբերություններ գործել։ Ես չեմ պատրաստվում ճնշում գործադրել նրա վրա, որ նա ֆուտբոլիստ դառնա, բայց իհարկե ես կուզեի դա։ Բայց առաջին հերթին ես նրան ցանկանում եմ լինել լավագույնը կլինի դա ֆուտբոլում, թե բժշկության մեջ»,-ասել է պորտուգալացին Globe Soccer Awards մրցանակաբաշխության ժամանակ։
Ռոնալդուն Globe Soccer Awards-ում ստացել էր վերջին 20 տարիների լավագույն խաղացողի մրցանակը։